Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովի քարտուղարության պետ է նշանակել

Ադրբեջանցի կադրային դիվանագետ Մուրադ Նաջաֆբեյլին այսօր նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար։ Նրա նշանակման հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի վարչապետը։

Նաջաֆբեյլին Ադրբեջանի դեսպանն է Էստոնիայում և Շվեյցարիայում։

Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովները ստեղծել են 2022-ի մայիսին, մինչև հիմա երեք հանդիպում է անցկացվել, բայց էական առաջընթաց չի արձանագրվել։