Մատչելիության հղումներ

Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ


Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ, սպասում է արձագանքին: Այսօր Կառավարության-Ազգային ժողով հարցուպատասխանին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով նաև, որ փոխանցել են խաղաղության պայմանագրի տարբերակը:

«Բայց արձագանք որպես այդպիսին դեռ չունենք, որովհետև երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ, և ենթադրում է, որ որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի», - նշեց նա:

Վարչապետն ասաց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ, և աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք. «Անկախ առերես հանդիպումներից այդ աշխատանքները նաև իրականացվում են, այսինքն՝ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում»:

Ավելի վաղ արված առաջարկները կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ շարունակում են մնալ ուժի մեջ, պնդեց Փաշինյանը:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները երկու երկրներում էլ ստեղծվել են նախորդ մայիսին առաջնորդների հանդիպումից հետո: Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG