Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիին։ Այս մասին համառոտ տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի կայքէջը։
Օսմանին այցելելու է նաև Հայաստան։ Նախօրեին նա Վրաստանում էր։
ԵԱՀԿ նախագահի այցին ընդառաջ Ադրբեջանը Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում զինված սադրանքի դիմեց, որի հետևանքով երկու կողմերում զոհեր ու վիրավորներ կան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջան է այցելում ԵԱՀԿ գործող նախագահը