Բլինքենը Ճապոնիայում կմասնակցի Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպմանը

Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումը Գերմանիայում, փետրվար, 2023թ.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ճապոնիայում կմասնակցի Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպմանը և նրանց հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայում, միջուկային զինաթափումը, պարենային և էներգետիկ անվտանգության հարցերը։

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների համար հատուկ ճեպազրույցում՝ նվիրված Բլինքենի Վիետնամ և Ճապոնիա կատարելիք այցին։

Այցը տեղի կունենա ապրիլի 14-18-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տոկիոն կշարունակի ավելացնել պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա, աջակցությունը Կիևին