Մարաղայի հայկական բնակչության դաժան կոտորածից 31 տարի անց Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է պղծել, վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը՝ նպատակ ունենալով իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից ջնջել հայկական հետքն առհասարակ, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը սկսում է Թալիշ գյուղի բնակեցման գործընթացըԱրտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է՝1992-ի ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5 հազար բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց։
Մարաղայի կոտորածը Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունն էր և ադրբեջանական իշխանությունների՝ ազգային ինքնության հողի վրա զանգվածային ոճրագործությունների հերթական դրսևորումներից մեկը, ասված է հայտարարությունում:
2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. 44-օրյա պատերազը, որի հետևանքով տեղահանվեցին նաև Հադրութի, Շուշիի և հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր, ըստ ԱԳՆ-ի, Ադրբեջանի անպատժելիության նոր դրսևորումներն էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմները պետք է գործարկվեն». վարչապետՄարաղայի ոճրագործությունից 31 տարի անց, շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակված է պահում Լեռնային Ղարաբաղը մնացյալ աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը՝ նշում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ շեշտելով՝ Լեռնային Ղարաբաղում կանխամտածված կերպով հումանիտար ճգնաժամի ստեղծումը, զինադադարի պարբերական խախտումներն ու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կրկին ապացուցում են, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելն է։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին: Նման ոճրագործությունների հետագա կանխարգելման համար ևս մեկ անգամ ընդգծում ենք միջազգային հանրության գործուն քայլերի, այդ թվում՝ տրամադրության տակ առկա միջազգային մեխանիզմերի կիրառման հրատապությունը», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Երևանը վերահաստատում է իր «հավատարմությունը տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության ու անվտանգության հաստատմանը, որը հնարավոր է Ադրբեջանի կողմից առավելապաշտական ու ագրեսիվ քաղաքականությունից հրաժարվելու և առկա խնդիրներին արդարացի լուծումներ փնտրելու ճանապարհով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ոչ թե ազատ հողեր է խլում, այլ ռազմավարական վայրեր․ փորձագետ