Ռուս զինվորականները սկսել են մշակել հյուսիսարևմտյան սահմանների պաշտպանությունը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի միանալուց հետո սպառնալիքների բարձր մակարդակի հետ, ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Անդրեյ Դյոմինը։
«Ֆինլանդիան մաս կազմեց ՆԱՏՕ-ի բլոկին: Շվեդիան պատրաստվում է միանալ դաշինքին: Այս պայմաններում հակաօդային պաշտպանության ուժերը մշակում են երկրի հյուսիս-արևմուտքում պետական սահմանի պաշտպանության հետ կախված հարցեր՝ սպառնալիքների բարձր մակարդակին համապատասխան», - ասել է Դյոմինը:
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականին։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մի շարք պայմաններ առաջադրեց, որոնք պետք է կատարեին երկու սկանդինավյան երկրները, որպեսզի Անկարան վավերացներ նրանց մուտքը դաշինք։ Ֆինլանդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ին ապրիլի 4-ին, իսկ Շվեդիան, Թուրքիայի պնդմամբ, ամբողջությամբ չի կատարել պայմանները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան սպառնալիք է համարում Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ինՖինլանդիան պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը