Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Սերոբ Բեջանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մալայզիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)։
Հրամանագրի տեքսը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Բեջանյանն Ինդոնեզիում Հայաստանի դեսպանն է 2022-ի հուլիսից։
Նա նախկինում զբաղեցրել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի, ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդականի, ապա ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերոբ Բեջանյանը նշանակվել է Ինդոնեզիայում ՀՀ դեսպան