Սերոբ Բեջանյանը նշանակվել է Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան. նախագահի հրամանագիրը հրապարակված է պաշտոնական կայքէջում:
Բեջանյանը նախկինում զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի, ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդականի, ապա ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնները: