Corriere della Sera իտալական պարբերականի փոխանցմամբ, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ արյան քաղցկեղ (լեյկեմիա) են ախտորոշել:
86-ամյա Բեռլուսկոնին երեկվանից գտնվում է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում: Նախապես նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ, սակայն ոսկրածուծի ստուգման պատասխանը վկայել է, որ թոքաբորբը և օրգանիզմի ընդհանուր թուլությունն արյան քաղցկեղի հետևանք են:
Բեռլուսկոնին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Պարբերականը չի նշում այդ տեղեկատվության աղբյուրը:
Forza Italia (Առա՛ջ, Իտալիա) կուսակցությունը, բժիշկները, պետական պաշտոնյաները կամ Բեռլուսկոնիի ազգականները նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հայտնել: