Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով «Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատերն է, ավարտին է հասցրել իտալական ֆուտբոլի երրորդ` C դիվիզիոնի «Մոնցա» ակումբի ձեռքբերման շուրջ գործարքը:
Ըստ միջազգային լրատվական աղբյուրների՝ Լոմբարդիա շրջանի Մոնցա քաղաքի ֆուտբոլային ակումբի տնօրեն է նշանակվել Ադրիանո Գալիանին, ով նախկինում զբաղեցնում էր «Միլան»-ի փոխնախագահի պաշտոնը:
81-ամյա Բեռլուսկոնին, ով Իտալիայի վարչապետ է դարձել երեք անգամ և համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, «Միլան» ֆուտբոլային ակումբը ձեռք էր բերել 1986 թվականին: Թիմը նրա օրոք ութ անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում և հինգ անգամ՝ Չեմպիոնների լիգայում: Անցյալ տարի Սիլվիո Բեռլուսկոնին ակումբը վաճառել է շուրջ 860 միլիոն ամերիկյան դոլարով: