Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հավանություն տվեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին։ Նրա օգտին քվեարկեցին ՔՊ-ական պատգամավորները։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի օգտին կողմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր՝ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Թագուհի Թովմասյանը։
Դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածության հարցն արդեն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ծաղրածու, խայտառակություն». ՄԻՊ-ի թեկնածուների քննարկումն ընթացավ սկանդալով