Պաշտոնական Բաքվին զայրացրել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի հանդիպումը Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հետ։
Ադրբեջանական ԱԳՆ-ն «սադրիչ» անվանումն է տվել Ֆրանսիայի պաշտոնական կառույցների գործողություններին՝ նկատի ունենալով վերոնշյալ հանդիպումը։
Ադրբեջանական կողմին զայրացրել է նաև ֆրանսիացի պաշտոնյայի հայտարարությունը, որ իր ղեկավարած շրջանի աջակցությամբ Լաչինի ճանապարհով մարդասիրական շարասյուն կկազմակերպվի։
Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը, ավելի վաղ հաղորդել են Ստեփանակերտից։ Հանդիպումը կայացել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում։
Ֆրանսիացի պաշտոնյանին այսօր ընդունել է նաև Հայաստանի վարչապետը, պաշտոնյաները անդրադարձել էին նաև համագործակցությանը, Սյունիքի մարզի հետ կապված ծրագրերին, ուր Վոքիեն այցելել էր։ Լաչինի փակ միջանցքի մուտք՝ Տեղ գյուղի Կարմիր հող կոչվող տեղամասում էլ նա նշել էր, որ իր այս քայլով ցանկանում է ցույց տալ աշխարհին՝ Ֆրանսիան իր բարեկամ երկրի՝ Հայաստանի կողքին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ԱԳ նախարարն ու ֆրանսիացի պաշտոնյան քննարկել են ստեղծված իրավիճակը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շատ լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար. ֆրանսիացի պաշտոնյա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա