Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան, այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Ռուսաստանյան պետական տեսչական մարմինը նշում է, որ նման որոշում է կայացրել՝ «հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգումների անբավարար արդյունքները»։

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել է, թե Հայաստանից Ռուսաստան ներկրվող կաթնամթերքում խախտումներ են հայտնաբերել։ Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ հայաստանյան կաթնամթերքում օգտագործվում է Ռուսաստանում արգելված իրանական ծագման հումք։

Այսօր տարածած հաղորդագրության մեջ ռուսաստանյան գերատեսչությունը հավելել է, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի հետագայում ՝ հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքներից հետո։