Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները այսօր Մոսկվայում հանդիպմանը քննարկվել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, թե տարածաշրջանում միջազգային միջամտությունը, ջանքերն այնտեղ փոխելու աշխարհաքաղաքական իրավիճակը, դրությունն ավելի բարդացնում են։ Ուստի, ըստ Թեհրանի, հարցերը պետք է կարգավորել ինչպես գործող մեխանիզմներով, այնպես էլ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափի գործարկմամբ։
«Մենք մերժում ենք աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը տարածաշրջանում ցանկացած արդարացմամբ», - ասել է նա։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կա ըմբռնում, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը անցկացվի Թեհրանում։ Առանց Վրաստանի մասնակցության՝ «3+2» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «3+2» ձևաչափի առաջին հանդիպումը մասնակից բոլոր երկրները դրական են գնահատում