Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր առավոտյան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Քննարկեցինք իրավիճակը տեղում: Ընդգծեցի Եվրամիության պատրաստակամությունը՝ օգնելու իրենց երկրների միջև կարգավորման գործընթացին, նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը», - Թվիթերում գրել է Շառլ Միշելը:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը և Միշելը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը հայտարարում է՝ պատրաստ է հումանիտար հարցերի քննարկման համար հանդիպել ադրբեջանական կողմի հետՎարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանի հաղորդուղիների վերագործարկման հարցերի շուրջ։
Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ալիևը Միշելի հետ հեռախոսազրույցում պնդել է, թե Հայաստանը շարունակում է զենք և անձնակազմ տեղափոխել Ղարաբաղ։
Նա հայտարարել է, թե Լաչինի միջանցքով անցած տարվա դեկտեմբերի 12-ից մինչ օրս անցել է ռուս խաղաղապահներին և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին պատկանող մոտ 5 հազար մեքենա։
«Երկրի ղեկավարը նշել է, որ 2023 թվականի մարտի 20-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի ուղղությամբ, որտեղ գտնվում է Եվրամիության առաքելությունը, Հայաստանի հերթական սադրանքի հետևանքով վիրավորվել է Պետական սահմանային ծառայության զինծառայող, իսկ մարտի 5-ին Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայկական անօրինական զինված կազմավորումների սադրանքի արդյունքում զոհվել է երկու զինծառայող», - ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում:
Մարտի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմից հրադադարի խախտման մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը, իսկ մարտի 5-ին Լաչինի միջանցքից հյուսիս գրունտային ճանապարհով անցնող ավտոմեքենայի վրա ադրբեջանցի զինծառայողների հարձակման հետևանքով Արցախի ոստիկանության երեք սպա է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երասխի հատվածի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆԱդրբեջանը Հայաստանին մեղադրում է իր դիրքերը գնդակոծելու մեջ, Երևանը հերքում էՀայկական ու ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի ու վիրավորների մասին