Մատչելիության հղումներ

Ալիև․ «Բաքուն հավատարիմ է խաղաղության բրյուսելյան օրակարգին»


«Բաքուն հավատարիմ է խաղաղության բրյուսելյան օրակարգին»,-այսօր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ալիևը գոհունակությամբ է հիշել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Մյունխենում [փետրվարի 18-ին] կայացած հանդիպումը», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Ալիևը և Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ ծավալված բանակցային գործընթացը։

«Տոյվո Կլաարը իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն հետագայում ևս շարունակելու է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG