Արցախի Մարտունու շրջանի Հերհերի բնակիչ, 34-ամյա Սուրիկ Համբարձումյանը երեկ կեսօրից հետո արդեն ավարտում էր գյուղատնտեսական աշխատանքները, երբ կրակոցներ լսեց։ Պատմում է՝ տրակտորի աղմուկի պատճառով չի հասկացել, որ կրակում են։
«Մեր ուղղությամբ էին էլի կրակում, թե նենց են վախեցրել, որ չաշխատենք, թե՝ ինչ: Ընկերս ասաց, որ մեր մոտ ձենը եկան, մեր ուղղության վրա ա 100 տոկոս, ինքը հետո ավտո նստեց գնաց, ես դաշտից էի իջնում, եկա իրա մոտ, թե բա՝ կրակում էին, չէի՞ր լսում», - պատմեց Համբարձումյանը:
Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնում է` ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող տրակտորի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Միջադեպի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։
Հերհերի բնակիչները Թաղավարդի վարչական տարածքի դաշտերում ցորեն ու գարի են աճեցնում: Հերհերի ղեկավար Արման Ալեքսանյանն «Ազատությանն» ասաց՝ գյուղացիները հիմա խուսափում են վերադառնալ այդ հատված։ Կրակոցների ժամանակ ինքն էլ է դաշտում եղել։
«Պարարտացման աշխատանքների ժամանակներն են, էստեղ աշխատանքները պիտի անընդհատ շարունակվեն, թե ոնց ա լինելու՝ չգիտենք: Մենք դուրս ենք եկել, դե դրանից հետո էլ աշխատանքի չի իրականացվել այնտեղ», - ասաց Ալեքսանյանը:
Երեք ամսից ավելի շրջափակված Արցախում սուր է պարենի հարցը. ոչ կանոնավոր փոխադրումների պատճառով սննդամթերքի, այլ ապրանքների գները զգալի բարձրացել են: Ցորենն ու գարին, որ հիմա հատկապես անհրաժեշտություն են, աճեցնում են ներքին սպառման համար, ասում է Ալեքսանյանը։ Հերհերի ղեկավարը մտահոգ է՝ ինչպե՞ս են աշխատանքները շարունակելու. - «Էդ պահեստները չունենայինք, էսօր մեծ խնդրի առաջ կանգնած կլինեինք, իհարկե, պետք է մշակենք, որպեսզի սովի չմատնվենք: Դե թշնամին իրա ձեռագիրը չի փոխում, միշտ էլ կրակում ա էլի»:
Ժամանակ առ ժամանակ ադրբեջանցիները կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ։ Իսկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը վերջին շրջանում հաղորդագրություններ է տարածում, թե հայկական կողմերն են խախտում հրադադարի ռեժիմը, այս պնդումները Երևանն ու Ստեփանակերտը հերքում են՝ իրենց հերթին հաղորդելով ադրբեջանական կրակոցների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իր դիրքերը գնդակոծելու մեջ, Երևանը հերքում էԻ՞նչ կարող է հաջորդել միջազգային ատյանի որոշման անտեսմանը
Ադրբեջանը շուրջ մեկ ամիս է՝ չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Հաագայում տեղակայված կառույցը պարտավորեցրել էր Բաքվին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ի՞նչ կարող է հաջորդել միջազգային ատյանի որոշման անտեսմանը։
«Անվտանգության խորհուրդն է այն հարթակը, որը նմանատիպ հարցերը քննարկելու համար լավագույն տեղն է, և այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատանքները տանել, որ հարցը մտնի միգուցե Անվտանգության խորհրդի օրակարգ, բացի դրանից նաև երկկողմ մակարդակում տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատել՝ հարցն անընդհատ բաց պահելու և նաև վճռի բովանդակության աղավաղման փորձերը կանխելու համար՝ Ադրբեջանի կողմից», - ընդգծեց Կիրակոսյանը:
Վաղը կլրանա Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օր։ Անցած ավելի քան 3 ամիսներին Արցախում նաև պարբերաբար անջատվում է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։ Այս ընթացքում Բաքուն արցախցիների համար ավելի լավ ապագա է խոստանում իր կազմում, իսկ Երևանը շարունակում է ահազանգել՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն, էթնիկ զտում է նախապատրաստում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը