«Մոսկվան և Անկարան շարունակում են աշխատել Թուրքիայի տարածքում գազի վերաբաշխման միջազգային հանգույցի՝ գազային հաբի ստեղծման ուղղությամբ», -այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պոսկովը՝ նշելով, սակայն, որ դա բավական բարդ խնդիր է։
«Կարող են որոշակի դադարներ լինել, կարող են տեխնիկական խնդիրներ ծագել։ Դա բավական բարդ մի նախագիծ է, որն առանց խնդիրների չի կարող իրագործվել», - նշել է Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան այս ծրագրի իրականացման գաղափարից չի հրաժարվում։
«Մենք շարունակելու ենք հետևալ զարգացումներին, շարունակելու ենք համագործակցել մեր թուրք գործընկերների հետ», - նշել է Ռուսաստանի մամուլի քարտուղարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միլեր․ «Թուրքիայի տարածքում գազային հաբի ստեղծման գործնական փուլը մեկնարկում է»