Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը հերթական հեռախոսային բանակցություններն են անցկացրել


Այսօր կայացել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի հեռախոսային բանակցությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների համալիր զարգացման մտադրությունը։ Առաջնահերությունների թվում նշվել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը, այդ թվում` Ռուսաստանում արդյունահանված բնական գազի արտահանումը և Թուրքիայի տարածաշրջանային գազային հաբի ստեղծումը», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը հաղորդում է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու ուկրաինական գյուղմթերքի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

«Բացի այդ, քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր՝ Անկարայի կողմից նախաձեռնված եռակողմ ռուս-թուրք-սիրիական խորհրդակցությունների համատեքստում», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG