Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վաղն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Կիրակի երեկոյան տարածած պաշտոնական հաղորդագրությունում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա