Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 56 կմ հյուսիս-արևմուտք, տեղական ժամանակով՝ 08:14-ին տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Էպիկենտրոնը գտնվել է Գյոքսուն քաղաքի մոտակայքում՝ 10 կմ խորության վրա:
Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո գրանցվել են հազարավոր հետցնցումներ: