Լոս Անջելեսում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխությունը։
Լավագույն գեղարվեստական ֆիլմի համար մրցանակը ստացել է «Ամեն ինչ, ամենուր միանգամից» ֆիլմը, որի ռեժիսորներն են Դեն Քվանը և Դանիել Շայներթը։
Ֆիլմը ընդհանուր առմամբ 7 «Օսկար» է ստացել, ներառյալ՝ «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:
Ֆիլմը Էվելինի մասին ֆանտաստիկ պատմություն է, ով պատահաբար հայտնաբերում է, որ կարող է տեղափոխվել այլ հարթություններ: Աղջիկն առաքելություն ունի փրկել մուլտիտիեզերքը։
Լավագույն դերասան է ճանաչվել 54-ամյա Բրենդան Ֆրեյզերը՝ Դարեն Արոնոֆսկու «Կետը» ֆիլմում դերի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նավալնի» ֆիլմն արժանացավ «Օսկար»-ի՝ որպես լավագույն վավերագրական կինոնկար