«Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գործող հայկական անօրինական ուժերի համար նախատեսված ռազմական բեռների բազմիցս արձանագրված տեղափոխումները, ինչպես նաև անձնակազմի ռոտացիան անթույլատրելի են», - այսօր Բաքվում, Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Դիմելով իր ենթականերին՝ Հասանովը հատուկ ընդգծել է, որ «հակառակորդի, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների մշտադիտարկումը պետք է շարունակվի»։
«Ադրբեջանի բանակը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի տարածաշրջանում իրադրությունն արհեստականորեն սրել փորձող Հայաստանից եկող հնարավոր սպառնալիքների դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դիմի համարժեք պատասխան քայլերի», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն՝ ընդգծելով նաև թե «ադրբեջանական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ վճռական գործողությունները՝ ցանկացած սադրանք կանխելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կրկին պահանջում է դադարեցնել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը ՂարաբաղԲաքվում կայացած խորհրդակցությանը զուգահեռ Ադրբեջանի ՊՆ իր պաշտոնական կայքում ևս մեկ տեսանյութ է զետեղել, որում, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված է ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ մուտք գործող հայկակական ռազմական մի բեռնատար։
Երևանն այսօր հերքել է ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ Բաքվի պնդում՝ շեշտելով՝ «դրանք կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական տեխնիկա ԼՂ տարածքում չկա․ Երևանը հերքում է Բաքվի պնդումը