Ստացվել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, ֆեյսբուքում գրել է 15 զինծառայողներից 14-ի ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Վկայակոչելով փորձաքննության եզրակացության հետևությունները՝ Նորիկյանը նշում է, որ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայող մահացավ ևս 3 զինծառայողներ շնչուղիների այրվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց։ Գործով մեղադրյալ է կապիտան Եղիշե Հակոբյանը, ինչպես նաև բարձրաստիճան 4 զինվորականներ, որոնք պատասխանատու էին այդ վաշտում հակահրդեհային միջոցների ապահովման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհի պաշտոնական վարկածն ու բացատրությունները՝ հակասությունների ու հարցերի առիթԵղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ հունվարի 19-ի ողբերգական հրդեհից մի քանի օր առաջ այդ նույն զորամասում թմրանյութի հայտնաբերման փաստով քրեական վարույթ է հարուցված եղել, և այդ գործը, ըստ փաստաբանի, միացվել է հրդեհի գործին։ «Թող քննությունը պարզի այդ հարցը {կապ եղել է դրանց միջև, թե չէ}... միգուցե կապ ունենա, միգուցե չունենա, դրանք բոլորը պետք է ստուգվեն», - նշել էր փաստաբանը:
Քննչական կոմիտեից հաստատել էին, որ հունվարի 19-ի հրդեհի դեպքից առաջ թմրամիջոցների հետ կապված քրեական առանձին վարույթ է հարուցվել, բայց այն հրդեհի վարույթին չի միացվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատի զորամասում բռնկված հրդեհից առաջ թմրամիջոցների հետ կապված քրեական վարույթ է հարուցված եղել