Այսօր Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղբյուրի համաձայն՝ 5 կմ խորությամբ էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 592 հազար մարդ։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Շուրջ մեկ ամիս առաջ Թուրքիայում՝ Սիրիայի սահմանի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով, ըստ վերջին տվյալների, երկու երկրներում զոհվել է, համապատասխանաբար, 46 հազար և 8,5 հազար մարդ: