Մատչելիության հղումներ

5,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ` Թուրքիայի կենտրոնական հատվածում


5,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ Թուրքիայի կենտրոնական հատվածում։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էմիրգազի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 52 հազար մարդ է զոհվել, ըստ պաշտոնական աղբյուրների, մեծամասնությունը՝ մոտ 43 հազարը՝ Թուրքիայում։

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է երկրաշարժից տուժած շենքերի վերականգնողական աշխատանքների մեկնարկի մասին, պաշտոնական տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով ավելի քան 160 հազար շինություն, որոնցում 520 հազար բնակարան կար, վնասվել կամ ավերվել է։

Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների, աղետի գոտու տուժած բնակչության համար տեղադրվել է ավելի քան 300 հազար վրան և առաջիկայում նախատեսվում է մարդկանց տեղավորել նաև ժամանակավոր տնակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG