Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը հայտարարություն են տարածել առաջին ընթերցմամբ ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, որ նախագիծը հակասություններ է առաջացրել հասարակության մեջ։ «Ստի մեքենան» կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորեցնել բնակչության որոշակի հատվածին։ Օրինագիծը կեղծ պիտակավորվել է որպես «ռուսական օրենք», և դրա առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի աչքում ներկայացվել է որպես շեղում եվրոպական կուրսից», - ընդգծում են երկու քաղաքական ուժերը։
«Մենք՝ որպես հասարակության յուրաքանչյուր անդամի առջև պատասխանատու կառավարություն, որոշել ենք առանց վերապահումների հետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը», - ասված է հայտարարությունում։
Վրաստանի խորհրդարանի կողմից մարտի 7-ին «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում ոստիկանությունը կրկին ցրել է ցուցարարներին, բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել