Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն այսօր ասել է, որ Լեհաստանի ջանքերի շնորհիվ Ուկրաինան արդեն ստացել է գերմանական «Լեոպարդ» տանկեր ու ամերիկյան հակաօդային պաշտպանության «Փեթրիոթ» համակարգեր։
Նա ասել է, որ պատերազմի սկզբից ի վեր Լեհաստանը 2 միլիարդ 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային և կշարունակի աջակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարշավան «կգտնի գերմանական տանկերը Կիև տեղափոխելու միջոց» նույնիսկ առանց Գերմանիայի թույլտվության