Լեհաստանն այսօր Ուկրաինա կուղարկի Leopard 2 տեսակի գերմանական արտադրության հրասայլերից մի քանիսը: Վարշավան խոստացել է ընդհանուր հաշվով 14 այդօրինակ հրասայլ տրամադրել Կիևին:
Ենթադրվում է, որ հրասայլերի առաքումը սկսելու լուրը կհրապարակի Կիև մեկնած Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկին:
Հունվարի 25-ին Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինա կուղարկի 14 հրասայլ և մյուս երկրներին թույլ կտա դա անել:
Ուկրաինային արևմտյան արտադրության հրասայլեր տրամադրելու խոստումներ են տվել Բրիտանիան, Նորգվեգիան, Սլովակիան, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան:
Կիևը հուսով է առաջին խմբաքանակով ստանալ արևմտյան արտադրության մոտ 140 հրասայլ 12 երկրներից: