Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել չընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
«Մենք խորհրդարանին կոչ ենք անում հետ կանչել այդ օրինագիծը, այն չի համապատասխանում Վրաստանի շահերին», - երկուշաբթի օրն ասել է դեսպանը լրագրողներին, նշելով, որ այդ օրենքը ոչնչացնող ազդեցություն կունենա Վրաստանում գործող կազմակերպությունների վրա։
«Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, Վրաստանի շատ բարեկամներ խորը մտահոգություն են հայտնել այդ օրենքի հետ կապաված», - նշել է դեսպանը։
Վրաստանի խորհրդարանի բյուրոն այսօր որոշում է այդ օրինագիծը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցը։
Խորհրդարանի մոտ առավոտից մեկնարկել է հերթական բողոքի ակցիան օրինագծի դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձվերով հարձակում Վրաստանի խորհրդարանի շենքի վրա, ծեծռկտուք՝ ներսում