Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում կմրցի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, հաղորդում է Deutsche welle-ն։
Չնայած ընտրության հարցում եղած տարաձայնություններին՝ թուրքական ընդդիմադիր կուսակցությունները երկուշաբթի օրը առաջադրեցին Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը։
Ընդդիմադիր դաշինքի ամենամեծ կուսակցություններից աջակողմյան «Լավ»-ի առաջնորդ Մերալ Աքշեները ավելի վաղ հայտարարել էր, թե վեցնյակը կորցրել է իր որոշումներում ժողովրդի կամքը արտահայտելու ցանկությունը, այսօր, սակայն, ասել էր, որ կվերադառնա ընդդիմադիր դաշինք, եթե Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը ընդդիմության հաղթանակի դեպքում նշանակվեն փոխնախագահների պաշտոնում։