«Կարևորը ոչ թե միջնորդական ձևաչափն է, այլ Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների առկայությունը», - այսօր Բաքվում, Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում հայտարել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը։
«Խաղաղ համաձայնագիրը պետք է հաստատուն լինի։ Այն պետք է բխի կողմերից, այլ ոչ թե Միացյալ Նահանգներից կամ որևէ այլ երկրից», - հայտարարել է ամերիկացի բանագնացը։
«Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Մյունխենում [փետրվարի 18-ին] կայացած հանդիպման ընթացքում կողմերը հայտարարեցին, թե ցանկանում են, որ խաղաղություն հաստատվի։ Իմ այս այցի նպատակը կողմերի միջև երկխոսության ծավալումը, ինչպես նաև նոր հանդիպման անցկացման քաջալերումն է», - հայտարարել է ամերիկացի բանագնացը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը պնդում է, թե գոհ է Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից