«Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային խնդրի շուրջ», - այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Իրանն ու Միացյալ Նահանգները միջնորդների օգնությամբ ուղերձներ են փոխանակում։ ԱԷՄԳ-ի ղեկավար պարոն Գրոսիի այցը այն գործընթացի բաղկացուցիչ մասն է, որը միտված է կողմերի վերադարձին միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը», - Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
ԱԷՄԳ-ի ղեկավարն Իրանում էր գտնվում մարտի 3-ին և 4-ին։ Երկօրյա այցի ընթացքում Գրոսին մի շարք պայմանավորվածությունն է ձեռք բերել իրանական իշխանությունների հետ, որոնց համաձայն, Թեհրանը շարունակելու է համագործակցել ՄԱԿ-ի կառույցների հետ՝ մասնավորաբար թույլ տալով ԱԷՄԳ-ի տեսուչների անարգել այցելությունները երկրի միջուկային օբյեկտներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԷՄԳ-ի ղեկավարը համաձայնության է եկել Իրանի հետ միջուկային օբյեկտների մոնիտորինգի հարցում