«Միջուկային ոլորտում Իրանի կարողություններն այժմ այնպիսին են, որ այդ երկիրն ընդամենը 12 օրում կարող է առնվազն մեկ ռումբի ստեղծման համար անհրաժեշտ տրոհված տարրեր ստանալ», - անցած գիշեր Վաշինգտոնում՝ Ներկայացուցիչների տանը կայացած լսումների ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը։
«2018 թվականին ձեռքի տակ եղած պաշարներից միջուկային ռումբ ստեղծելու համար Իրանից 12 ամիս կպահանջվեր, այժմ՝ ընդամենը 12 օր», - հայտարարել է Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալը։
«Այն պահից սկսած, երբ Միացյալ Նահանգները լքեց Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, Իրանը տպավորիչ հաջողությունների է հասել այդ ոլորտում», - նշել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը։