Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը. ԱՆ

Արխիվ

Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Ըստ առողջապահական գերատեսչության՝ հիվանդներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Նախարարությունը հորդորում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

«Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում», - ասված է հաղորդագրության մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 14 դեպք