Իրան է ժամանել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ այդ երկրի իշխանությունների հետ:
Գրոսսիի այցը տեղի է ունենում մինչև 83,7 տոկոսի հասնող հարստացված ուրանի մասնիկների ծագման շուրջ Թեհրանի հետ բանակցությունների ֆոնին։ Ըստ մասնագետների՝ այդ ցուցանիշը շատ մոտ է միջուկային զենքի ստանալու հնարավորությանը։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին անցած օրերին հերքել է պնդումները՝ հայտարարելով, որ երկիրն ունի 60 տոկոսով հարստացված ուրան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԷՄԳ-ի ղեկավարը ուրբաթ օրը կժամանի ԹեհրանՊենտագոն․ «Միջուկային զենք ստանալու համար Իրանից ընդամենը 12 օր կպահանջվի»