Մինսկի Լենինյան շրջանի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել հայտնի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բյալյացկիին (Բելյացկի)։
«Վյասնա» իրավապաշտպան կենտրոնի երկարամյա ղեկավարի հետ ազատազրկման են դատապարտվել նաև նրա երեք գործընկերները։
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ։ Ակտիվիստները մեղքը չեն ընդունում՝ հայտարարելով, որ իրենց առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է:
60-ամյա Բյալյացկին անցած տարի հեղինակավոր մրցանակին է արժանացել Բելառուսի բռնապետական կարգերի դեմ տևական պայքարի և իրավապաշտպան գործունեության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսում սկսվել է Նոբելյան մրցանակակիր Ալես Բյալյացկու դատավարությունը