Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը պետք է մաս կազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին։
«Երբ նրանք {ադրբեջանցիները} վերադառնան այդ տարածքներ, պետք է ապահովվի նրանց անվտանգությունը և նրանց համար ստեղծվեն սոցիալ-տնտեսական պայմաններ։ Հայաստանը կամավոր պետք է իր վրա վերցնի ու լուծի այդ հարցերը», - Ադրբեջանի Միլի մեջլիսում այդ թեմայով լսումների ժամանակ հայտարարել է Խալաֆովը։
Ամիսներ առաջ Ադրբեջանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» քաղաքական նախաձեռնություն, որի նպատակն, ինչպես նշում է պաշտոնական Բաքուն, հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան, որտեղ նրանք ժամանակին բնակվում էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Շառլ Միշելին խնդրում է աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին