Վրաստանում բողոքի ցույցի տասնյակ մասնակիցներ են ձերբակալվել

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ երեկվա բողոքի ցույցի տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել, նրանց մի մասը վարչական կալանքի է ենթարկվել՝ խուլիգանության և ոստիկանին չենթարկվելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում թեժ վեճեր և ծեծկռտուք «օտարերկրյա գործակալի» օրինագծի քննարկման ընթացքում

Վրաստանում բողոքի ալիք է հարուցել «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենսդրական նախաձեռությունը, որոնց շուրջ քննարկումները խորհրդարանում արդեն մեկնարկել են։

Օրենքը հեղինակել են հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժը» շարժումը, որը ստեղծվել է անցյալ տարի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած մի խումբ պատգամավորների կողմից։

Թեև հեղինակները հավաստիացնում են՝ օրենքի միակ նպատակը ֆինանսական հարցերում թափանցիկություն ապահովելն է, ընդդիմախոսները, այդուհանդերձ, կարծում են, որ այն ուղղված է այլախոհությունը ճնշելուն և կարող է մահացու հարված հասցնել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հույսերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կոշտ քննադատություն է արժանանում