Մատչելիության հղումներ

Վրաստանում առաջարկում են ստեղծել դրսից ֆինանսավորվող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը


Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլի, արխիվ
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլի, արխիվ

Վրաստանի խորհրդարանի «Ժողովրդի ուժը» խմբակցությունը հեղինակել է օրինագիծ, որով նախատեսվում է կազմել արտասահմանից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների ցանկ: Այդ մասին այսօր ասել է «Ժողովրդի ուժը» շարժման լիդերներից պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլին:

«Մեկ ամիս առաջ մենք հայտնել ենք, որ մինչև գարնանային նստաշրջան կպատրաստենք արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունների մասին օրինագիծը: Մենք ավարտել ենք աշխատանքը: «Ժողովրդի ուժը» հանրային շարժումը խորհրդարանում ներկայացնում է օրինագիծը, որն առնչվում է արտասահմանյան ազդեցության թափանցիկությանը», - հայտարարել է օրենսդիրը:

Նրա փոխանցմամբ, նախագծի հիմքում ամերիկյան օրենսդրությունն է: Վրաստանի արդարադատության նախարարությունում կստեղծվի արտասահմանյան ազդեցության գործակալների ցուցակ, դրանում կընդգրկվեն իրավաբանական անձինք և լրատվամիջոցներ, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ֆինանսավորումն է ապահովում:

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները նաև մշակում են օրինագիծ, որը պատասխանատվություն է ենթադրելու լրատվամիջոցներում ոչ արժանահավատ տեղեկատվություն տարածելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG