Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարևոր է որակում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի երեկվա հայտարարությունը Բեռլինում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, միևնույն ժամանակ շեշտելով՝ պետք է նաև ռիսկերը դիտարկել։
Շոլցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Խոսելով հայ-ադրբեջանական կարգավորումից՝ Գերմանիայի կանցլերն երկու անգամ շեշտել է՝ ինչպես տարածքային ամբողջականությունն, այնպես էլ ինքնորշման իրավունքը հավասարազոր են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլց. Տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր ենՇոլցի այս հայտարարությունն իր մեջ նոր բան պարունակում է վերջին երկու տարիների իրողությունների համատեքստում, ասաց Բադալյանը՝ նկատելով՝ Գերմանիայի կանցլերը կրկնում է այն, ինչ տրամաբանությամբ ընթացել է խաղաղ կարգավորումն ավելի քան երկու տասնամյակ և որը, մեծ հաշվով, փորձում է պատմության գիրկն ուղարկել Ալիևը։
«Շոլցի հայտարարությունը վկայում է, որ դա այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չի լինելու Ադրբեջանի ղեկավարի համար», - ասաց Բադալյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ալիևը կոչ է արել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումըԸնդգծելով, որ Գերմանիան մտածում է իր միջազգային դերակատրումը բարձր պահելու մասին՝ քաղաքական վերլուծաբանը շեշտում է՝ Հայաստանը պետք է խորքային մոտիվները դիտարկի՝ հասկանալու համար, թե այդ հայտարարությունը որքանով է ի վիճակի սպասարկել Գերմանիան հենց ինքը և, այս համատեքստում, ինչպիսի հնարավորություններ է բացում հայկական դիվանագիտության համար և միևնույն ժամանակ ինչպիսի մարտահրավերներ կարող է պարունակել։
«Որովհետև այդպիսի հայտարարությունները կարող են խթանել կոշտ քայլեր նույն Ադրբեջանից, նրա դաշնակիցներից, և էս պարագայում, եթե Գերմանիան ինքը չի կարողանում սպասարկել իր հայտարարությամբ սահմանված նշաձողը, սա արդեն կարող է բերել հակառակ էֆեկտի։ Այսինքն՝ էս ռիսկերը ևս կան և սրանք էլ պետք է դիտարկել, կրկնեմ, ընդգծեմ, որ իր ամբողջ կարևորությամբ և օգտակարությամբ հանդերձ, որ կարող է ունենալ հայտարարությունը», - եզրափակեց Բադալյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ակնկալում ենք՝ 2023-ը հայ-ադրբեջանական կարգավորման ճեղքման տարի կլինի»․ Ալիևը՝ Լավրովին