Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարճ զրույց են ունեցել Նյու Դելիում՝ «Մեծ քսանի» արտգործնախարարների հավաքի ընթացքում։
Ըստ ամերիկյան կողմի՝ կարճ զրույցի ընթացքում Բլինքենն անդրադարձել է երեք թեմաների: Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով լրագրողներին ասել է, թե Բլինքենը ռուսաստանցի պաշտոնակցին ասել է՝ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցությունն Ուկրաինային:
Պետքարտուղարը հորդորել է Մոսկվային վերանայել ռազմավարական հարձակողական սպառազենի պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու որոշումը:
Բացի այդ, Բլինքենը կոչ է ռուսական կողմին ազատ արձակել Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով դատապարտված ամերիկացի Փոլ Ուիլանին:
Ռուսական կողմը հանդիպումից մանրամասներ չի հաղորդել։ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան միայն ասել է, թե Վաշինգտոնն է նախաձեռնել հանդիպումը:
Նախորդ անգամ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը 2022 թվականի ամռանն են զրուցել հեռախոսով: