ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ սխալ է արել NEW START միջուկային պայմանագրում սառեցնելով Ռուսաստանի մասնակցությունը։
Բայդենն այս մասին լրագրողներին ասել է Վարշավայի նախագահական նստավայրում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ ինը երկրների ղեկավարների հետ հանդիպումից առաջ։
Ռուսաստանի գործողություններից անհանգստացած «Բուխարեստ 9»-ը կոչվող խումբը ձևավորվել էր 2014-ին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը։
Այսօր Ռուսաստանի պետդուման միաձայն ընդունեց ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրում Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու օրենքը։ Նախագիծը խորհրդարան է ներկայացվել Պուտինի կողմից։