Վլադիմիր Պուտինը վաղն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ մարտի 3-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի: Այդ մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այսօր ավելի վաղ մի անանուն աղբյուր խորհրդարանի ստորին պալատից՝ Պետական դումայից, ռուսական մամուլին փոխանցել է, որ այս նիստը կգումարվի այսօր և, հավանաբար, կանցկացվի առցանց ձևաչափով:

Օրակարգի մասին պաշտոնական տեղեկություններ հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ կքննարկվեն «ուկրաինական անօդաչուների գրոհները ռուսական բնակավայրերի վրա և Բրյանսկի շրջանում ուկրաինացի զինվորականների իրագործած հարձակումը»:

Պեսկովը նշել է, որ Պուտինը պատկան կառույցներից զեկույցներ է ստանում Բրյանսկի շրջանում տեղի ունեցող իրադարձույունների մասին:

Այսօր Ստավրոպոլի մարզ նախատեսված նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը չեղարկվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անցած գիշերը պայթյուններ են լսվել բռնակցված Ղրիմի մի քանի բնակավայրերի մոտՍանկտ Պետերբուրգի օդային տարածքը ավելի քան 2 ժամով փակվել էր