Գրոսսի. «Մեծամորի ԱԷԿ-ում անվտանգության ապահովման միջոցներ են ձեռնարկվում»

Մեծամորի ԱԷԿ-ը, արխիվ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր ասել է, որ Հայաստանում գործող Մեծամորի Ատոմային էլեկտրակայանում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում անվտանգությունն ապահովելու համար:

Այդ մասին ԱԷՄԳ-ի ղեկավարն ասել է Բաքվում գումարված Չտարածման շարժման համաժողովում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում:

«Այնտեղ գտնվում է ԱԷՄԳ-ի առաքելությունը, մենք մեր հայ գործընկերների հետ շփումներում քննարկում ենք անվտանգության չափանիշների ապահովման հարցերը», - հայտնել է Ռաֆայել Գրոսսին:

Ատոմային էնեգրիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին այսօր Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միջուկային անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի հակամարտությունների պատճառով». Գրոսի