Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները, հայտնել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել փետրվարի 24-ին։

Ավելի վաղ պետնախարարի պաշտոնից ազատվել էր Ռուբեն Վարդանյանը։ Նախագահ Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյան է առաջարկել այդ պաշտոնը։