«Բաքուն պատրաստ է կառուցողական աշխատել ռուսական կողմի հետ՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը կարգավորելու գործում», - երեկ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Ալիևը նշել է Ռուսաստանի մեծ ջանքերն ու դերակատարությունը Ղարաբաղում խաղաղության հասնելու համար և հույս հայտնել, որ այդ ջանքերը կշարունակվեն նաև ընթացիկ տարում։
«Հուսով եմ` 2023 թվականը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու ճեղքման տարի կլինի։ Ամեն դեպքում, մենք այդ ակնկալիքն ունենք»,- ասել է Ալիևը։
Սերգեյ Լավրովը պատասխան խոսքում ընդգծել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը, համոզմունք հայտնելով, որ այդ հարաբերությունները ապագայում ևս կամրապնդվեն բոլոր ոլորտներում։
Այնուհետև Ալիևի և Լավրովի հանդիպումը շարունակվել է փակ դռների ետևում։
Լավրովն այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է նրանց համատեղ ասուլիսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը