Ուկրաինայի իշխանությունները հաղորդում են Shahed կամիկաձե անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման մասին: Երկրի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուս զինվորականների արձակած 14 անօդաչու թռչող սարքերից 11-ը խոցվել են։
Կիևի, Չեռնիգովի, Պոլտավայի, Ժիտոմիրի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են հնչել Կիևում և Խմելնիցկիում:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն իր Տելեգրամ ալիքում հայտարարել է Կիևի մարզի Բորիսպոլ և Բրովարի շրջաններում հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի մասին։
Կիևի շրջանային ռազմական վարչությունը հայտնել է, որ տարածաշրջանում հայտնաբերել են հակառակորդի օբյեկտներ։
Ուկրաինայում օդային տագնապ պարբերաբար հայտարարվում է հոկտեմբերի կեսերից:
Կիևը Մոսկվային մեղադրում է իրանական Shahed-136 անօդաչու թռչող սարքերի օգտագործման մեջ՝ քաղաքացիական և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու համար։ Ռուսական կողմը պաշտոնապես հերքում է այս մեղադրանքները։