Մատչելիության հղումներ

Կուլեբա. «Իրանը հատել է բոլոր կարմիր գծերը, դիվանագիտական կապերը կարող են խզվել ցանկացած պահի»


Ուկրաինայի նախագահ Դմիտրո Կուլեբան, արխիվ
Ուկրաինայի նախագահ Դմիտրո Կուլեբան, արխիվ

Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբան BBC հեռուստառադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում՝ ի շարս այլ թեմաների, անդրադարձել է նաև Ռուսաստանին ԱԹՍ-ներ փոխանցելու հարցին:

«Ուկրաինան որևէ վատ բան չի արել Իրանին: Որքան էլ շահավետ լինի Ուկրաինայի դեմ ռուս-իրանական համագործակցությունը, հավատացնում ենք, որ դրա բացասական հետևանքներն անգամներով շատ կլինեն: Իրանը կամիկաձե-անօդաչուներ է տալիս ռուսներին, Իրանը հատել է բոլոր կարմիր գծերը, մնացածը թող Իրանը որոշի»,- ասել է Կուլեբան:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է երկու պետությունների դիվանագիտական կապերի խզում, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ինքը համապատասխան որոշման նախագիծն արդեն փոխանցել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

«Կարգադրությունը կարող է ցանկացած պահին ստորագրվել, դա կախված կլինի Իրանի հետագա քայլերից»,- ասել է Դմիտրո Կուլեբան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG