Արցախի բոլոր մանկապարտեզներում լիարժեք վերսկսվում է ուսումնական գործընթացը

Արցախ - Երեխաները վառարանի մոտ, դեկտեմբեր, 2022թ.

Այսօր Արցախում գործող բոլոր մանկապարտեզներում լիարժեքորեն վերսկսվում է ուսումնական գործընթացը, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Նշվում է նաև, որ հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն անցած տարվա դեկտեմբերի 12-ից փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:
Անցած շաբաթավերջին հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Ինչպես «Ազատությանը» փոխանցել է Արցախի նախագահի խոսնակը, քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են. պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ